News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին խավարման ժամանակ Լուսնի վրա երկնաքար է ընկել: Դա նկատել է Reddit կայքի օգտատերը, դիմել մասնագետներին՝ այս իրադարձության մանրամասն ուսումնասիրման համար, հաղորդում է «Գազետա»-ն:

Երկնաքարն ընկել է Լուսնի տեսանելի կողմի արեւմտյան մասում, Բյուրգի հինավուրց խառնարանի տարածքում: Ինչպես պարզվել է, շատերը, ովքեր դիտում էին խավարումը, նկատել են անկումը, բայց ոչ բոլորն են հասկացել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: Ոմանք Լուսնի պատկերի փոփոխությունը համարել են լուսանկարչական խոտանի հետեւանք:

Փորձագետների կարծիքով անհանգստության պատճառ չկա: Ամեն տարի շարունակ Լուսնի վրա շուրջ 10 մ-ից ավելի տրամագծով մոտ 140 նոր երկնաքարային  խառնարաններ են հայտնվում, սակայն սա առաջին անգամն է, որ երկնաքարը հնարավոր է եղել արձանագրել խավարման ժամանակ: Մոտ ապագայում աստղագետները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել երկնաքերի անկումը եւ ստանալ նոր խառնարանի լուսանկարները:

Լուսնի վրա մթնոլորտ չկա, որի մեջ կայրվեին փոքր ասուպները։ Բացի այդ, արբանյակի պայմանները թույլ են տալիս խառնարաններին պահպանվել միլիոնավոր տարիների ընթացքում․ այստեղ չկա անձրեւ, տեկտոնիկ շերտերի շարժում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին եզրակացություններ անել, թե որքան երկնաքար է ընկել Երկրի վրա՝ նրա գոյության ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ