News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Lenovo Z5 պրոցեսոր GT սմարթֆոնը դարձել է Android-ի հենքի վրա ամենաարդյունավետ սմարթֆոնը՝ AnTuTu բենչմարկում հավաքելով ռեկորդային 371,273 միավոր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Gizmochina պորտալին:

Չինական արտադրության սմարթֆոնը դարձել է Snapdragon 855 բջջային չիպսեթի հետ աշխատող եւ 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն ունեցող առաջին սարքը, հաղորդում է պորտալը։

AnTuTu-ի թեսթով՝ ութ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ գաջետի տարբերակը հավաքել է 371,273 միավոր՝ դրանով դառնալով ամենահզոր Android սմարթֆոնը, նշում է Gizmochina-ն: Մինչ այդ, ռեկորդը մնում էր մոտ 360 հազար միավոր մակարդակի վրա:

Միաժամանակ, այս սմարթֆոնը հագեցած է 6.39դյույմ AMOLED էկրանով՝ HD + հնարավորությամբ, մատնահետքի սկաներով, հիմնական մոդուլով՝ 16 մեգապիքսել եւ 24 մեգապիքսել տեսախցիկներով, առջեւի մոդուլով՝ 16 մեգապիքսել եւ 8 մեգապիքսել տեսախցիկներով, ինչպես նաեւ կուտակիչով՝ 3350 միլիամպեր/ժամ ծավալով։

Դեռեւս սմարթֆոնը վաճառվում է միայն Չինաստանում, որտեղ 8 գիգաբայթ RAM-ով տարբերակի արժեքը կազմում է 440 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ