News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզի  Oscar de la Renta բուտիկում վերանորոգման ժամանակ XVII դարի նկար են հայտնաբերել։ Այս մասին նշվում է ապրանքանիշի Instagram–ի էջում, հայտնում է RT–ն։

The New York Times–ը գրում է, որ կտավի վրա պատկերված են Երուսաղեմ մտնող ֆրանսիացի մարկիզը եւ նրա շքախումբը։

Նկարի հեղինակը ֆլամանդական ծագմամբ նկարիչ Առնո դե Վուեզն է, որն աշխատել է թագավոր Լյուդովիկ XIV–ի առաջին պալատական գեղանկարիչ Շարլ լե Բրյունի հետ։

Ըստ թերթի՝ շենքի սեփականատերերը հանդիպել են Oscar de la Renta–ի գործադիր տնօրեն Ալեքս Բոլենի հետ։

Բանակցությունների ընթացքում նա հանդես է եկել ընկերության հաշվին նկարը վերանորոգելու առաջարկով այն պայմանով, որ կտավը կմնա խանութում եւ համաձայնություն է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ