News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին, ով Երեւանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի եւ արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարարը կարեւորել է նման  միջոցառման անցկացումը Երեւանում, նշել, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող  աշխատանքները,  եւ ԿՏՀ-ի շրջանակներում նման միջոցառումների անցկացումը, անկասկած, մի շարք ուղղություններով կտա իր արդյունքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ռադիոհաճախականությունների գծով մասնագետների աշխատանքը,  թվային տեխնոլոգիաների  ոլորտի զարգացումը, համագործակցության զարգացումն ու խորացումը, դրա համար համապատասխան հարթակ ձեւավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Հակոբ Արշակյանն, ընդգծելով  տեխնոլոգիաների զարգացման կարեւորությունը, նշել է, որ ոլորտի հայեցակարգերն այնպես պետք է մշակել ու կառուցել, որպեսզի դրանք նպաստեն մարդկանց կենսակերպի բարձրացմանը:

ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաեւ նախարարության  հետագա գործունեության տեսլականը։ Անդրադարձ է եղել համատեղ պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Նուրիդին Մուխիդինովը նախարարին ներկայացրել է ԿՏՀ-ի մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում։

Նա նաեւ անդրադարձել է ԿՏՀ-ի կազմում գործող բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը եւս ներգրավված լինի դրանում՝ նախարարի տեղակալի մակարդակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը  հույս են հայտնել, որ արդեն ձեւավորված փոխադարձ համագործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա ու կամրապնդվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ