News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու եւ սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը եւ պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառա¬յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա¬վոր¬ման կարգը եւ պայմանները:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման եւ եկամտահարկի վերադարձման պայմաններից:

Առաջարկվել է նաեւ հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաեւ դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:

Տպել
Ամենաշատ