News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստին ներկա չէին գործով տուժողներից երկուսը։

Նրանցից մեկն Արցախում էր, մյուսը` հիվանդ: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու այս դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական նիստին դատավորը սանցիա էր կիրառել եւ ոչ պատճաշ վարքագիծ դրսեւորելու համար Բարսեղյանին հեռացրել դատական նիստերի դահլիճից: Թեեւ մեղադրող դատախազն առարկեց, սակայն դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ: Սմբատ Բարսեղյանը ներս մտավ դահլիճ ծափահարությունների ներքո, իսկ նիստերի դահլիճում նրանց աջակիցներն էին` Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի լուսանկարներով: Տուժողների բացակայության պայմաններում այսօրվա դատական նիստը հետաձգվեց եւ ամբաստանյալների աջակիցներըլուսանկարներով ակցիան շարունակեցին դատարանի բակում։

«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։

Գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նորմալ չէ հեղափոխված Հայաստանում  Բարսեղյանը եւ Բիլյանը գտնվեն կալանքի տակ։

«Մենք համոզված ենք, որ դատական համակարգի բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի գործը քննել ապստամբության իրավունքի շրջանակներում, հակասնալու համար՝ կար արդյոք հիմքեր ապստամբելու համար։ Եվ ես վստահ եմ, որ այդ բարեփոխումներին տղաները պետք է սպասեն ազատության մեջ, քանի որ այդ տարիները ապօրինի կերպով խլվում են նրանցից»,–հայտարարեց նա։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ