News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Նրա խոսքերով, հանցավորության աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաներում կիրառվել է լայն թվով մարդկանց նկատմամբ, ինչը նախկինում չի եղել․ «Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ մարդիկ կարիք ունեն սոցիալականացման, զբաղվածության խնդրի լուծման: Առաջին քայլը կարող էր լինել որոշակի սոցիալական երաշխիքների տրամադրումը, ներառյալ՝ միջազգային փորձի կիրառումը, նրանց աշխատանքով ապահովելը՝ թեկուզ ոչ  շատ բարձր վճարվող», - ասել է նա:

Արմինե Ֆանյանը նշել է, որ հանցագործություններն ուղղված են սեփականության դեմ․ «Սա ենթադրում է, որ հանցագործությունների աճը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ», - ավելացրել է նա:

Փաստաբանը շեշտել է, որ չնայած այն բանին, որ քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել իրավապահ մարմիններին, չի կարելի խոսել բացահայտման մակարդակի բարձրացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Ամենաշատ