News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները եւ օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որեւէ դրսեւորման դեպքերում անհապաղ զեկուցել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված գործառույթների շրջանակում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը եւ այնպիսի գործողությունները (հովանավորչություն, միջնորդություն, աջակցություն եւ այլն), որոնք կարող են վարկաբեկել հարկային եւ մաքսային ծառայությունը, հարկային եւ մաքսային ծառայողների կոչումն ու համբավը:

«Կոմիտեն խնդրում է քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում, անմիջապես ահազանգել ՊԵԿ թեժ գիծ՝ 060-544-444 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ