News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է միջազգային հանրության ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ադրբեջանահայերի համագումարի» ղեկավար Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքերով, հիմնական խաղացողների մոտ ձեւավորվել է ակնկալիքների որոշակի մթնոլորտ: «Դրանով է  պայմանավորված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները», - նշել է նա:

NEWS.am- ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ով է շահում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումից, Այվազյանը նշել է, որ դա օգուտ է բերում բոլոր հիմնական խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, ԱՄՆ-ին եւ նույնիսկ Իսրայելին: «Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները խոսում են հենց այդ մասին: Ի դեպ, մենք չենք կարող ասել, որ դրանք մեզ համար բարենպաստ են: Դրա վառ դրսեւորումը կարող է լինել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Բաղիրի հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը՝ հայկական կողմից միակողմանի զիջումների անհրաժեշտության մասին: Դուք կարող եք վստահ լինել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման կարող է լինել ոչ թե Սիրիան, այլ ղարաբաղյան հակամարտությունը», - պարզաբանել է փորձագետը:

Նա ավելացրել է, որ Հայաստանը փորձում է կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցային գործընթացում, սակայն դա պայմանավորված է ժամանակը ձգձգելու ցանկությամբ: «Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները փորձում են հետաձգել բնակչության նախապատրաստումը խաղաղության համար, որի մասին խոսում է միջազգային հանրությունը: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ ղարաբաղյան հարցում ցանկացած զիջում՝ Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից, կհանգեցնի նրան, որ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժը կկորցնի հենց այդ իշխանությունը», - ընդգծել է Գրիգորի Այվազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ