News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանից պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում։

«Մեր ձգտումն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ: Տրանսպորտի նախարարությունն ի զորու չէ ողջ հանրապետության տարածքում օրենք կիրառել  տաքսու ոլորտի նկատմամբ: «եմք գտնում ենք, որ ոլորտը պետք է ղեկավարեն տեղական ինքնակառավարման մարմինները»,- լրագրողներին հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանի հետ պետք է լուծեն կայանատեղիների, կարմիր գծերի հարցերը եւ ամբողջ լիցենզավորման փաթեթը:

«Մինչեւ 2002 թվականի տրանսպորտի ոլորտում գործել են անհատ ձեռներեցներ: հետո կառավարությունը որոշեց, որ ամբողջ երթուղին պետք է ղեկավար մեկ հոգի եւ ծնվեցին գծատերերը: Հիմա պահանջում ենք, որ կեսը թող մնա գծատերերին՝ ներդրում կատարող ընկերություններին, իկս կեսը վերադարձնել անհատ ձեռներեցներին»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք «այս գիտելիքները նվեր են բերել քաղաքապետարանին»:

«Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Մասնագետ ենք բերել նվեր, որ 4 տարի հետո ավտոբուս չբերեն»,-ասաց նա:

«Էդ, ինչ որ դուք ասում եք, կարելի էր գրավոր պատրաստել,  ներկայացնել քաղաքապետին», - ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը՝ հավելելով, որ ոտքի վրա օրենք չեն փոխում:

Նշենք, որ Երեւանում տրանսպորտը սպասարկում է 113 երթուղի, որից փաստացի այսօր գործում են 35 ավտոբուսային, 5 տրոլոյբուսային եւ 69 միկրոավտոբուսային երթուղիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ