News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Հունվարին 22-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առեւտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացնել:

Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առեւտրային գործունեության տարածքներին հարակից երթեւեկելի հատվածում: Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշները կամ կանգնակները տեղադրողներին հայտնաբերելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով նրանք ենթարկվում են վարչական տուգանքի՝ 30000 դրամի չափով, հակառակ դեպքում՝ արգելապատնեշները տեղում առգրավվում են:

Միաժամանակ, օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ անգամ Երեւանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն: Կայանատեղիի գործունեությունը պետք է կարգավորվի հատուկ նշաններով: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն:

Տպել
Ամենաշատ