News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարկավոր է Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով ճանաչել։ Հունվարի 23–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համայնքների հարցը կարող է որոշակի պահի վճռորոշ նշանակություն ունենալ, դրա համար հայկական պետությունը պետք է պատրաստ լինի դրան։

«Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է, այնպես, ինչպես պետք էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշեց նա։

Այվազյանը կարծում է, որ այս օրերին Բաքվում տեղի ունեցող հանրահավաքները կարող են այլ ուղղվածություն ստանալ եւ վերաճել այսպես կոչված «Ադրբեջանի ղարաբաղյան փախստականների» պահանջների։

«Լիովին ակնհայտ է, որ այս օրերին Բաքվում տեղի ունեցող հանրահավաքները չէին կարող առանց իշխանությունների հավանության իրականացվել։ Մյուս կողմից այդ բողոքի ակցիաները ուղղված են միջազգային հանրության ճնշումից պաշտպանվելու համար, մյուս կողմից դրանք ցանկացած պահի կարող են  վերաճել այսպես կոչված «Ադրբեջանի ղարաբաղյան փախստականների» պահանջների»։

Ալիեւը ցույց է տալիս, որ չի կարող բնակչության որոշակի հատվածի կարծիքը հաշվի չառնել, մասնավոևապես ազգայնականների։

Բավական է միայն նայել, թե ովքեր են այդ բողոքի ակցիաների կազմակերպիչները՝ Ալի Քերիմլին՝ Ադրբեջանի դասական Ժողովրդական ճակատի նախագահը, որը ԱԺՃ–ի իրավահաջորդն է՝ Բաքվում հայերի ջարդերի պատասխանատուն եւ Ջամիլ Հասանլին՝ Ադրբեջանի պատմության կեղծ աշխատանքների հեղինակը։

Հետեւաբար, պետք է միշտ նկատի ունենալ, որ Ադրբեջանին չի կարելի թերագնահատել եւ Հայաստանին պետք է անընդհատ հիշեցնել հայ փախստականների առկայության մասին», - հավելեց նա։

Գրիգորի Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է նախաձեռնողի դիրքից հանդես գա՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները, այդ թվում սփյուռքի ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ