News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանւ ՆԳՆ–ն խստացրել է Ախալքալաք քաղաքում «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման նախընտրական շտաբի անդամների նկատմամբ բռնության կիրառման մեջ մեղադրվող 5 ամբաստանյալ հայերի մեղադրանքները։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլից երկու օր անց՝ 2018 հոկտեմբերի 30–ին, «Ուժը միասնության մեջ է» միավորման անդամներ Աշոտ Ռաիսյանին, Միխայիլ Աղաբաբյանին եւ Տիգրան Աբրահամյանովին ծեծել էին։

Ընդդիմադիրները հայտարարել էին, որ նրանց գրասենյակ են ներխուժել Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից մեծամասնական պատգամավորի Էնզել Մկոյանի ներկայացուցիչները եւ հարձակվել նրանց վրա։

Նոյեմբերի 2–ին Վրաստանի ՆԳՆ–ն «մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ բռնություն» հոդվածով մեղադրանքներ էր ներկայացրել պատգամավոր Մկոյանի որդուն՝ Կարապետ Մկոյանին, եբորը՝ Մարտուն Մկոյանին, զարմիկ Էդուարդ Մկոյանին, ինչպես նաեւ Անդրանիկ Կարսելյանին եւ Արարատ Ամբարյանին։

Այսօրվա դրությամբ Մարտուն Մկոյանը, Էդուարդ Մկոյանը, Անդրանիկ Կարսելյանը եւ Արարատ Ամբարյանը մեղադրվում են դիտավորյալ առողջությանը թեթեւ վնասվածք պատճառելու մեջ, ինչը պատժվում է տուգանքով կամ մինչեւ 6 ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքներով կամ 6 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով տնային կալանքով կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Ինչ վերաբերում է հինգերորդ մեղադրյալին՝ Անդրանիկ Կարսելյանին, ապա բացի «դիտավորյալ առողջությանը թեթեւ վնաս պատճառելուց», նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ «դիտավորյալ առողջությանը պակաս ծանր վնասվածք պատճառելու» հոդվածով:

Այս պահին 5 ամբաստանյալներն էլ ազատության մեջ են: Նոյեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանային դատարանը նրանց 3 հազար լարի (ավելի քան 1,1 հազար դոլար) գրավի դիմաց ազատ էր արձակել:

Գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ընթացիկ տարվա փետրվարի 20-ին:

Ընդդիմադիրների ծեծին նախորդել էր Ախալքալաքի ավտոլցակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպը: Հոկտեմբերի 30-ի գիշերը ընդդիմադիրները պոկել էին այդ ժամանակ դեռեւս Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի պաստառները, ում աջակցում էր իշխող կուսակցությունը, եւ վիրավորել էին լցակայանի օպերատորին:

Այս կապակցությամբ վարչական կարգով «մանր խուլիգանության» հոդվածով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Ռաիսյանին եւ Միխայիլ Աղաբաբյանին: Նրանց սպառնում է 500 լարիից (187 դոլարից ավելի) մինչեւ հազար լարի (375 դոլարից ավելի) տուգանք կամ 15 օրով վարչական բանտարկություն:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել 2 փուլով՝ հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 28-ին: Քվեարկության արդյունքներով՝ երկրի 5-րդ նախագահ է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին՝ ստանալով քվեների 59,52 տոկոսը: Երկրորդ փուլում նրա մրցակիցն էր «Ուժը միասնության մեջ է» դաշինքից ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ