News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին ժամը 17:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Պ-ի տան ննջասենյակի պահարանից զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող ընդհանուր 541.36 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածի 11 փաթեթ, , իսկ նույն սենյակի անկյունում ստվարաթղթի արկղից՝ 91.36 կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված:

Արցախի ոստիկանությունից NEWS.am_ին հայտնում են, որ Ա. Պ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Նույն օրը ժամը 13:15-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության ծառայողները` ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, Հադրութ քաղաքի Ծաղկոց փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում զննության են ենթարկել 1976թ.ծնված Դ. Ա-ին, ում ջինսե տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 1.27 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգվածի պարունակությամբ և մեկ հատ կաթուցիչ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ