Հայաստանի ղեկավարությունն այդպես էլ չմշակեց հասարակական կառավարման հարցում ռազմավարական զարգացման քաղաքականություն։ Հունվարի 23–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Տնտեսագիտական իրավունքի կենտրոն» հկ նախագահ, հասարակական ֆինանսների կառավարման միջազգային ֆինանսական փորձագետ Մովոսես Արիստակեսյանը։
Նրա խոսքով՝ հանրապետության նոր ղեկավարությունն այդպես էլ հասարակական քննարկումներ չանցկացրեց, թեեւ հասաևրակության կողմից վերահսկողությունը հսկայական նշանակութւուն ունի եւ չափազանց կարեւոր է։
«Մենք կարծում ենք, որ նախարարությունների օպտիմալացման մասին որոշումը ճիշտ էր, բայց օպտիմալացումը պետք է անցկացվի ոչ թե կադրային կազմի մեխանիկական կրճատման եղանակով, այլեւ տրամաբանական եւ խելամտորեն», - բացատրեց Արիստակեսյանը՝ հավելելով, որ պետք է օպտիմալացվեն նաեւ մարզպետարանները, քանի որ նրանց գործունեությունը եղել է չափազանց անարդյունավետ։
Նա նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ոչ մի իրական քայլ չի իրականացրել, իսկ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը առաջարկում է մաքսային հարկման հետ կապված բազմաթիվ օրինագծեր քննարկել, ինչը չի նպաստում ներդրումների ներգրավմանը։