News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն, կմեկնարկի երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքը:

Այս առնչությամբ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը,  «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու եւ ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով:

Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո: Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար: Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ, որպեսզի արտադրությունը մեկնարկի ամենակարճ ժամկետներում: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվեն նաեւ 3 նոր վերելակներ:

Տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը ենթադրում է, որ գործընկեր կազմակերպությունը պատրաստակամ է տրամադրել ներմարզային տրանսպորտային համակարգի արդյունավետությանն ուղղված խորհրդակցական ծառայություններ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ աջակցել շարժակազմի թարմացմանն ու մի շարք այլ խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներմարզային եւ միջհամայնքային տրանսպորտային ցանցի  վիճակը գնահատեց «կատաստրոֆիկ վատ», քանի որ 10-ամյակներով որեւէ ներդրում չի արվել, իսկ գծատեր-վարորդ արգահատելի փոխհարաբերությունները հանգեցրել են անցանկալի արդյունքների: 

«Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, ով չինական երկու ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, բարձր է գնահատել մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ համագործակցություն` լինելով մշտական հասանելիության մեջ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս համագործակցությունը դրական կանդրադառնա նաեւ տուրիզմի ոլորտի վրա, քանի որ չինական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ արտասահմանում աշխատակիցների հանգիստը կազմակերպելիս որպես գրավիչ երկիր դիտարկել նաեւ Հայաստանը եւ մասնավորապես՝ Կոտայքի մարզը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ