News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ավրորայի» առաջին համաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 14-21-ին Երեւանում: Համաժողովին կմասնակցեն սոցիալական, գիտա-տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական ինովացիաների ոլորտի առաջատար համաշխարհային փորձագետները, այն կդառնա տարածաշրջանում համանման առաջին նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Մեկ շաբաթվա ընթացքում տեսակետների առաջնորդները կկարողանան փոխանակել իրենց փոձը եւ քննարկել ամենատարբեր խնդիրների հաջողված ու հեղափոխական լուծումների օրինակները՝ ենթակառուցվածքների բարելավումից մինչեւ առողջապահության ոլորտի ճեղքումներ եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում:

Հագեցած ծրագրի մեջ կմտնեն «Ավրորա» մրցանակաբաշխության 4-րդ արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն համաժողովը, կրթական համաժողովը եւ բաց դասախոսությունների շարքը՝ նվիրված United World College (UWC) Dilijan-ի ստեղծման 5-ամյակին, ինչպես նաեւ կլոր սեղանների եւ մշակութային միջոցառումների շարքը: Շաբաթը կամփոփվի Երեւանում կայանալիք մեծ համերգով:

««Ավրորա» համաժողովը միանգամայն կարող է կապող օղակ դառնալ տեղային զարգացման եւ միջազգային առաջընթացի միջեւ՝ շոշափելի ազդեցությամբ: Բայց այս ներուժը հնարավոր կլինի լիարժեք իրականացնել միայն փոփոխությունների ուղեկցորդների մասնակցությամբ, ում անձնական գործունեությունը կնպաստի «Ավրորայի» գաղափարների տարածմանը»,- հայտարարեց «Ավրորա» Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

««Ավրորա» համաժողովի հիմքում դրված է մեր հավատը, որ աշխարհի ամենասուր խնդիրների լուծմանը ձգտող «գլոբալ հայերը» եւ աշխարհի այլ քաղաքացիները կարող են դա անել՝ սպառազինության մեջ վերցնելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտում առաջավոր փորձը ու երկարաժամկետ արդյունքների հասնելով սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտում,- նշեց «Ավրորա» Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: - Մենք հույս ունենք, որ «Ավրորա» համաժողովը թույլ կտա գործարկել միջազգային շփումները եւ նոր կապեր ստեղծել առավելագույն ներգործության ապահովման համար»:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վայելում է մարդասիրական գործիչների հարգանքը, քանի որ նրանք տեսնում են, թե որքան շատ բան է այն անում, առաջին հերթին երեխաների պաշտպանության համար: Բայց համաշխարհային ասպարեզում հայերի ներկայությունը տարածվում է յուրաքանչյուր հատվածում եւ յուրաքանչյուր ոլորտում: Ամենատարբեր ոլորտներից առաջնորդների եւ նորարարների ներգրավման շնորհիվ, որոնք կոգեշնչեն մյուսներին եւ իրենք ել կոգեշնչվեն, «Ավրորա» համաժողովը մեզ կօգնի երախտագիտություն հասկացությունը ընդլայնել գործողության մեջ եւ դրա մասին ուրիշներին պատմել: Այն, ինչ սկսվել է որպես 100 մարդու երախտագիտության պատմություն, որոնց նախնիներին փրկել են Հայոց ցեղասպանության ժամանակ, վերածվել է գլոբալ շարժման, որն աշխարհին ապացուցել է, որ մարդկությունն ավելինին է ընդունակ»,- պարզաբանեց «Ավրորա» Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ