News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղի բացումը կարող է խնդիրներ ստեղծել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղի համար՝ ուսանողների եւ դասախոսների մրցակցության տեսանկյունից: Այս մասին հունվարի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Ռեկտորն ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում առավել դիմորդներ է ընդունել Ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Միեւնույն ժամանակ, Մարուխյանը նշեց, որ այս տարի նվազել է դիմորդների թիվը:

Բացի այդ, պրոֆեսորա-դասախոսական կազմի համալրման կարիք կա: Ընդհանուր առմամբ, 63 դասախոսի կարիք կա՝ հաշվի առնելով մասնաճյուղի կարիքները: Համալսարանի դասախոսների միջին տարիքը 58 է», - ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ