News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շատերն ասում են՝ այսինչ պատվիրակությունը, որ գնաց երկրից դուրս, հետաքրքիր է՝ պետական բյուջեի միջոցներո՞վ գնաց. բա ո՞ւմ միջոցներով պետք է պետական պատվիրակությունը գնա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն պետք է գնանք տարբեր մեծահարուստներից փող խնդրենք, այդ ծախսերը փակենք, հետո այդ մեծահարուստները մեզնից արտոնություններ խնդրեն, մենք էլ ասենք՝ դե որ ձեր հաշվին գնացել ենք, հիմա պետք է ինչ-որ ձեւով փոխհատուցենք»,-ասաց Փաշինյանը:

«Այլ բան, որ քանակական ու որակական ցուցանիշների  հարցում, համաձայն եմ, որ պետք է միանշանակ լինել պահանջկոտ»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ