News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ քննարկվել են առաջիկա անելիքները։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախորդ հանդիպման արդյունքում փաստաթղթային ընթացակարգերի  պարզեցմանն ուղղված գործողությունների առնչությամբ. մասնավորապես, կրճատվել է ալմաստների ներմուծման եւ արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման եւ տրամադրման ժամկետը (նախկինում 3 օրվա փոխարեն` 1 օր):

Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր․ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում եւ այլն։

Հանդիպման ընթացքում անդադարձ է եղել նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի եւ ՏԶՆՆ-ի կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Նախարարը ներկաների հետ քննարկել է նաեւ ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական հանդիպումներ կազմակերպել առանձին խմբերով՝ ըստ հետաքրքրությունների շրջանակի եւ առաջացած խնդիրների՝ դրանց հետեւողական կարգավորման նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
Ամենաշատ