ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 23-ին, կազմել է 485.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.92 դրամ (նվազել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.86 դրամ (աճել է 3.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.339 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 238.04 դրամ, ոսկի՝ 19,999.35 դրամ, պլատին՝ 12,369.93 դրամ: