News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան բոլոր միջոցներով կաջակցի Լիբանանին՝ կայունությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարն այն բանից հետո, երբ Կատարը հայտարարել է, որ 500 մլն դոլարով կգնի Բեյրութի թողարկած պարտատոմսերը՝ լիբանանյան տնտեսության աջակցության համար, հայտնում է Reuters–ը։

Լիբանանն աշխարհում պետական պարտքի ամենաբարձր մակարդակներից մեկն ունի, նրա տնտեսությունը լճացման վիճակում  է։

Միջազգային վարկատուները շտապ բարեփոխումների կոչ են անում, սակայն մինչեւ հիմա Լիբանանում ընտրություններից 8 ամիս անց դեռ կառավարություն չի ձեւավորվել։

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Կատարը  հայտարարել էր, որ 500 մլն դոլար է ներդնում լիբանանյան պետական պարտատոմսերի մեջ՝ երկրի տնտեսության աջակցության համար։

Հարցին՝ պատրաստ է արդյոք Էր Ռիադը նման պարտավորություններ կրել, ֆինանսների նախարար Մոհամեդ ալ Ջադաանը CNBC–ին ասել է.

«Սաուդյան Արաբիան եղել եւ մնում է Լիբանանում կայունության կարեւոր կատալիզատոր»։

 «Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Լիբանանում կայունություն լինի եւ մենք ամեն կերպ աջակցելու ենք Լիբանանին», - ասել է նա։

2017–ի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրութւունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել են Կատարի հետ դիվանագիտական, առեւտրային եւ տրանսպորտային կապերը՝  նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ