News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 Ճապոնիան, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները պետք է միասին աշխատեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման ուղղությամբ, հատկապես պետական ​​սուբսիդիաների սկզբունքի հարցում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում, հաղորդում է AP-ն:

Նա հիշատակել է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի եւ ԵՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ տնտեսական համագործակցության համաձայնագրի՝ շուտով ուժի մեջ մտնելու մասին:

Աբեն կոչ է արել «վերականգնել վստահությունը միջազգային առեւտրային համակարգում»:

Ինչպես նշում է գործակալությունը, պետական ​​սուբսիդիաների վերաբերյալ ակնարկը եւ առեւտրային համակարգին ուղղված կոչերը, որը պաշտպանում է մտավոր սեփականության իրավունքը, հավասարազոր է Չինաստանին արված ուղերձին, որին Թրամփի վարչակազմը մեղադրել է պետական սուբսիդիաների ոլորտում  թափանցիկ չլինելու եւ մտավոր սեփականության գողության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ