News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Չինաստանը օգտվում են ռազմավարական միջավայրի փոփոխությունների առավելություններից, որոնք գերակայում էին մոտ հարյուրամյակների ընթացքում՝ ազդեցությունը սաստկացնելու եւ ամերիկյան նպատակները ձախողելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հրապարակած նոր ռազմավարությունում, հայտնում է  Bloomberg–ը։

Փաստաթղթում նշվում է, որ գլոբալ միտումները, այնպիսին, ինչպիսիք են միջազգային ինստիտուտների թուլացումը, արեւմտյան ժողովրդավարության վրա հարձակումները եւ  կառավարությունների ներսում մեկուսացման միտումները լուրջ խնդիրներ են դարձել։

«Իր ազդեցությունը եւ հեղինակությունն ավելացնելու Ռուսաստանի փորձերը շարունակվում են եւ կարող են շատ տարածաշրջաններում հակասել ԱՄՆ–ի նպատակներին եւ  առաջնահերթություններին», - ասվում է Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի հրապարակած ռազմավարությունում։

«Չինական ռազմական արդիականացումը եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս տնտեսական եւ տարածքային գերիշխանության շարունակվող ձգտումը խնդիր են մնում, թեեւ Պեկինի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ուղղությամբ աշխատելու հնարավորություններ կան, ներառյալ Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի։

Թեեւ ՌԴ հետ կապված մտավախությունները ցրվում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինի հետ ավելի սերտ հարաբերություններ հասատելու ջանքերով, Չինաստանի վերաբերյալ մտահոգությունները կապված են Թրամփի եւ նախագահ Սին Ցզինպինի հետ առճակատման հետ՝ առեւտրի եւ ինտելեկտուալ սեփականության պատճառով։

Տիեզերքում գերիշխանության եւ տեխնոլոգիանրի արագ զարգացման, ներառյալ կիբեր զենքի համար մրցավազքը, ԱՄՆ–ի համար նույնպես նոր խնդիրներ են ստեղծում, նշվում է փաստաթղթում։

«Ռազմավարական միջավայրն արագ փոխվում է եւ ԱՄՆ–ն բախվում է ավելի ու ավելի բարդ եւ անորոշ աշխարհի հետ, որում սպառնալիքները ավելի բազմազան եւ փոխկապակցված են դառնում», - ասվում է ռազմավարությունում։

«Ավանդական հակառակորդները շարունակելու  են իրենց ազդեցությունը հաստատելու փորձերը՝ օգտագործելով միջազգային միջավայրում փոփոխվող պայմանները, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային կարգի թուլացումը եւ արեւմտյան ժողովրդավարական կուռքերի գերիշխումը, Արեւմուտքում ահագնացող մեկուսացման միտումները եւ համաշխարհային տնտեսությունում տեղաշարժերը»։

«Տիեզերքի ժողովրդայնացումը այլեւս ԱՄՆ–ի ոլորտը չէ, ինչը ԱՄՆ–ի առաջ լուրջ խնդիրներ է դնում», - ասվում է նոր ռազմավարությունում։

«Ռուսաստանը եւ Չինաստանը կշարունակեն օգտագործել հակաարբանյակային սպառազինությունների ամբողջ սպեկտրը որպես ռազմական արդյունավետության եւ ընդհանուր անվտանգության նվազեցման միջոց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ