Միգրանտների հանդեպ թշնամանքը անհամաչափ վախի արդյունք է՝ Համարում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հայտնում է Reuters-ը։
Հռոմի պապի հետ Պանամա թռչող լրագրողներից մեկը նրան պատմել է, որ վերջերս տեսել է մի արգելանք՝ նախատեսված ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին միգրանտներին պահելու համար՝ անվանելով դա «հիմարություն»։ «Վախը մեզ խենթացնում է»,- պատասխանել է պոնտիֆիկը։
Ակնկալվում է, որ արտագաղթը կդառնա Պանամա Պապի վեցօրյա այցի գլխավոր թեմաներից մեկը։
82-ամյա Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի նաեւ այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, Մարոկկո, Բուլղարիա, Մակեդոնիա եւ Ռումինիա։ Նա նաեւ հավելել է, թե մտադիր է նոյեմբերին այցելել Ճապոնիա։
Պոնտիֆիկն ասել է, թե կուզեր այցելել նաեւ Իրան, սակայն իրեն ասել են, որ դա դեռեւս շատ վտանգավոր է։