Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23–ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Փաշինյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»: