News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կրեմլում ընթանում են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները։

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Պուտինը նշել է երկկողմ հարաբերությունների որակի բարելավման մեջ Էրդողանի անձնական ավանդի մասին։

«Անցյալ տարվա 9 ամսիների ընթացքում մեր ապրանքաշրջանառությունն ավելի շատ է աճել, քան ամբողջ անցյալ տարվա ընթացքում, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 6 մլն թվի։

Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի քաղաքացիներն ըմբռնում են ռուս–թուրքական հարաբերությունների բնույթի եւ որակի փոփոխությունը։

«Պարոն նախագահ եւ թանկագին բարեկամ, դա զգալի չափով ձեր ներդրումն է եւ ձեր անձնական ձեռքբերումը, քանի որ դուք դրան շատ մեծ ուշադրություն եք դարձնում», - ասել է նա։

Պուտինը նշել է  թուրքական կողմի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության մասին, այդ թվում սիրիական հարցի ուղղությամբ։

 «Մենք, իհարկե, զբաղվում ենք տարածաշրջանային անվտանգության հարցերով, ակտիվորեն համագործակցում ենք սիրիական հարցի ուղղությամբ»,–բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ