News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի «երկրորդ գագաթաժողովը պետք է ապառազմականացման կոնկրետ արդյունքներ տա»։ Այս մասին հայտարարել է Հարավայի Կորեայի ԱԳ նախարար Կանգ Կյոնգ Վուն՝ ելույթ ունենալով Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովում՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, երկու երկրների առաջնորդները պետք է «շատ մեծ քայլեր» անեն ապառազմականացման եւ Կորեական թերակղզում խաղաղության ամրապնդման ճանապարհին։

Թրամփը եւ Ընը անցյալ տարվա հունիսին հանդիպել էին Սինգապուրում եւ պայմանավորվել աշխատել Կորեական թերակղզու «լիակատար ապառազմականացման» ուղղությամբ։

Երկրորդ հանդիպումը ծրագրված է այս տարվա փետրվարին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ