News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«U2» ռոք-խմբի կատարող Բոնոն, ով երկար տարիներ եղել է զարգացման հարցերով ակտիվիստ, կապիտալիզմը «անբարոյական» է համարում՝ հայտնում է AP-ն։

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Բոնոն նշել է, որ կապիտալիզմը աղքատությունից հանել է ավելի շատ մարդկանց, քան «ցանկացած այլ իզմ», սակայն «դա վայրի կենդանի է, եւ եթե ձեռնածու չսարքել, այն կարող է լափել շատ մարդկանց իր ճանապարհին»։ Բոնոյի խոսքերով, նրանք, ովքեր օգուտ չեն քաղել կապիտալիզմից, «պոպուլիզմի քաղաքականություն» են վարում։

Բոնոն նաեւ ասել է, որ փոխվել են իր հայացքները Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ՝ հաստատություն, որին ինքը մի ժամանակ «փոքր տնտեսություններին վախեցնելու համար» համարում էր «մեծ սատանա»։

Շնորհակալություն հայտնելով ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին՝ Բոնոն ասել է, որ հիմնադրամը փոխվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ