News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Վենեսուելայի մի քանի քաղաքներում, որպեսզի բողոքի ակցիաներ անցկացնեն Նիկոլաս Մադուրոյի նոր նախագահական ժամկետի դեմ։ Այս մասին հայտարարել է ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 10։00-ին բազմահազարանոց ցույցեր են սկսվել երկրի առավել խոշոր քաղաքներում՝ Կարակասում, Բարկիսիմետոյում, Մարակայայում, Սան Կրիստոբալում։

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին կոչ է արել իր կողմնակիցներին պատասխան ցույցեր կազմակերպել։

ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Commercio թերթին, հայտնել է, որ բողոքի ցույցերի հետեւանքով չորս զոհ կա։

Հունվարի 21-ին Կարակասում տեղի էր ունեցել զինվորականների կողմից հեղաշրջման անհաջող փորձ, որի մասնակիցները կալանավորվել են։ Սակայն քաղաքի մի շարք շրջաններում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր՝ ի պաշտպանություն նրանց։ Իշխանությունները ուժ էին կիրառել ցույցը ցրելու համար։

Հայտնում են, որ Կարակասում 16-ամյա ցուցարարը զոհվել է հրազենի կրակոցից, իսկ Վենեսուելայի հարավում տարերային թալանի ընթացքում զոհվել է եւս երեք մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ