News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ոստիկանությունը կալանավորել է կլինիկայի բուժեղբորը, որտեղ 10 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող կինը, երեխա է ունեցել:

BBC հաղորդում է, որ 36-ամյա Նատան Սազերլենդին կասկածում են պացիենտի նկատմամբ սեռական բռնության մեջ, ինչի արդյունքում երեխա է ծնվել:

Դեպքը տեղի է ունեցել Hacienda կլինկայում՝ Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքս քաղաքից ոչ հեռու: Այնտեղ կինը, որը դժբախտ դեպքից հետո  արդեն մոտ 10 տարի կոմայի մեջ է, դեկտեմբերի 29-ին տղա է  ունեցել: Երեխան սկզբում չի շնչել, այնուամենայնիվ հիմա հաղորդվում է, որ նա ողջ է եւ բժիշկների հսկողության տակ է:

CBS-ը, աղբյուրներին հղում անելով, նշում է, որ հիվանդանոցի անձնակազմը չի իմացել կնոջ հղիության մասին: Կլինիկայում նշել են, որ խորապես անհանգստացած են կատարվածից: Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ կինը մշտական խնամքի կարիք է ունեցել եւ նրա սենյակ մուտք գործելու իրավունք են ունեցել շատ աշխատակիցներ:

Փաստաբան Ջոն Մայքլսը, որը ներկայացնում  է պացիենտի ընտանիքի շահերը, հայտնել է, որ ըստ հարազատների, նա չափազանց խոցելի վիճակում է գտնվել:

«Ակնհայտ է, որ ընտանիքը վրդովված է, վիրավորված եւ ցնցված, որ իրենց դուստրը բռնության  է ենթարկվել եւ նրանից, որ Hacienda կլինիկայում նրան պատշաճ ուշադրություն չեն դարձրել», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ