News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Լենուղի համայնքում 22 ընտանիք շուրջ 30 տարի է, ինչ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում: Բնակիչների գլխին ամեն պահի կախված է շենքի փլուզման վտանգը, սակայն չունենալով այլըտրանք՝ շարունակում են ապրել այդ պայմաններում:

Շենքը վթարային է դարձել 1988 թվականի երկրաշարժից հետո, ընդգրկված է կառավարության հրատապ խնդիրների լուծման ծրագրում: 2015թ. ծրագրով 8 ընտանիքի 6 մլն 660 հազար դրամ փոխհատուցում է տրամադրվել, խոստացվել է, որ եռամսյակը մեկ փոխհատուցում կտրամադրվի նաև մյուսներին, սակայն այդպես էլ խոստումը չի կատարվել:

Բնակիչները մի շարք նամակներով դիմել են և´ Արմավիրի մարզպետարան, և´ կառավարություն: Պատասխանները նույնանման են. հարցին լուծում կտրվի համապատասխան միջոցներ ունենալու դեպքում:  

Շենքի բնակիչների համբերությունը հատել է.  որոշել են տեղափոխվել գյուղի դպրոցի տարածք, զբաղեցնել դասասենյակները, մինչև խնդիրը լուծում կստանա. «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ վաղը կհանդիպենք մարզպետին: Եթե ասեն՝ 10 օրում կամ մեկ ամսում հարցը լուծում կստանա, կսպասենք, եթե ոչ, տեղափոխվելու ենք դպրոցում ապրելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Մկրտիչ Սահակյանը:

Շենքի բնակիչներից Մանիկ Աբաջյանն էլ ասաց, որ անձրևի, ձյան հետևանքով պատերը խոնավացել, ճաքեր են առաջացրել, քարերը թափվում են, ամեն պահի փլուզում կարող է լինել. «Անձրև ա գալիս, էս պատերը լողանում են, տաշտեր ենք դնում ամեն անկյունում, տանը չենք լինում, ջուրը թափվում է տեխնիկայի վրա, փչացնում մեր ունեցածը»:

Շենքում բնակվող ընտանիքների մեծ մասը մանկահասակ երեխաներ ունի, խոնավության և հակահիգիենիկ կենցաղային պայմանների պատճառով բնակիչների մի մասը խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել։ Շենքում կոյուղագիծը չի գործում։ Ջուրը դույլերով են ներս բերում, բնական կարիքները հոգում են դույլերում, թափում՝ մոտակա առուն, որով ոռոգվում են մոտակա դաշտերը։

Մեզ հետ զրույցում Լենուղու համայնքապետ Գեղամ Ղազարյանն ասաց, որ խնդրին տեղյակ է, զրուցել է ինչպես գյուղացիների, այնպես էլ մարզպետի հետ: Ինքը վաղը անձամբ մարզպետին կներկայացնի խնդիրը՝ հնարավորինս արագ հարցին լուծում տալու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ