News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեկ երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Դավոսում ։ Սրան ֆեյսբուքն արձագանքեց կասկածներով․ ինչու նախապես չէր հայտարարվել այս հանդիպման մասին և ինչու Փաշինյանը 1 ու կես ժամվա քննարկումը տեղավորեց կարճ գրառման մեջ՝ էական ոչինչ չասելով։ Այս մտահոգություններին Փաշինյանն այսօր պատասխանեց «լայվով», ասաց՝ Ալիեւի հետ իր հանդիպումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ չեն, իրենք հանդիպում են ոչ պլանավորված, պարզապես՝ եթե ինքն ու Ալիեւը նույն տեղում են, առնվազն չեն խուսափում հանդիպումից։ Իսկ այս անգամ դետալային ոչինչ չեն քննարկել, ընդամենը մտքեր են փոխանակել։ 

«Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը»․ վարչապետի լայվին գրառումով արաձագանքեց հանրապետական Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց եղած անհանգստությունը: «Ավելի լավ է՝ լռեր»․- գրել է նա։ 

Վարչապետի նույն լայվի հաջորդ թեման պարգեւատրումներն էին ու դրանց խիստ արձագանքները․ Փաշինյանը պաշտպանեց մարզպետներին։ 

Վարչապետ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Լուրը հայտնել է Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում։ Գրառման մեջ կրկին չկան դետալներ․ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը եւ երկկողմ հարաբերությունները: Արցախի հարցին անդրադարձ չի եղել: 

Հայաստանի պետական պարտքը 2018-ի դեկտեմբերի 31-ին աճել է 148 միլիոն դոլարով՝ կազմելով մոտ 6 միլիորդ 923 միլիոն դոլար․ պարտքի ամփոփ թվերը հրապարակել է ֆինանսների նախարարությունը։ Ըստ այդ փաստաթղթի՝ պարտքի մարման ամենածանր տարիները լինելու են 2020-ը եւ 2025-ը: 2020-ին Հայաստանի քաղաքացները պետք է մարեն ավելի քան 800 մլն դոլար, 2025-ին՝ մոտ 750 մլն: Մինչդեռ այս տարի, օրինակ, մարվելու է մոտ 300 մլն դոլար: Չնայած այս աճին պետության պարտքը դեռ կմեծանա․ կառավարությունը 2019-ին մտադիր է վերցնել եւս մոտ 490 մլն դոլար պարտք: 

Օրերս քննչական կոմիտե է հրավիրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերվել է ենթադրյալ կոռուպցիա։ Այս հարցով էլ բացատրություն է տվել նախկին վարչապետը։ Նույն քրեական գործով քննչական է կանչվել նաեւ «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։ Այս գործը հարուցվել է «Հետքի» հրապարակած հոդվածի հիմքով, վերնագիրը՝ «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել»։ 

Երեկվանից Բագրատաշենի մաքսակետում ներմուծողները բողոքում էին մաքսային փոփոխություններից, նրանց արգելվել էր փոստով ներմուծել 25 կգ-անոց բեռները։ 

Նրանք փակել էին մաքսակետի մուտքն ու ելքը։ Այսօր մաքսակետ է այցելել եւ ցուցարարների հետ բանակցել ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանի հորդորով նրանք բացել են ճանապարհը։ 

«Լապտերիկ» մանակապարտեզի տնօրենը, որ երեկ ձերբակալվել էր, այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել։ Նրան արգելանքից ազատել են՝ հաշվի առնելով, որ նախկինում դատապարտված չի եղել, ընդունել է մեղադրանքն ու զղջացել, եւ նաեւ փոխահատուցել է պատճառած վնասը՝ 20 միլիոն դրամ, հաշվի է առնվել նաեւ նրա առողջական վիճակը։ Հիշեցնենք՝ Գայանե Հովհաննիսյանը մի քանի տարի փող է ստացել 9 կեղծ հաստիքներից, նաեւ յուրացրել է երեխաների սննդի մի մասը։ 

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է  485 դրամ, եվրոն փոքր-ինչ էժանացել ՝ 550 դրամ է, բրիտանական ֆունտը 629 դրամ է, ռուսական ռուբլին 7 ու 39։ 

Հայաստանում հունվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +4+6։ 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ