Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կդառնա դրական քայլ, կկարգավորի երկրի հյուսիս-արեւմուտքում տիրող իրավիճակը։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը սատարում է պաշտոնական Դամասկոսի եւ քրդերի ներկայացուցիչների միջեւ երկխոսության վերսկսումը։ «Նման երկխոսությունը կնպաստի սիրիական հասարակության միավորմանը եւ ազգային հաշտությանը, այն օգտակար կլինի ոչ միայն Սիրիայի, այլեւ հարեւան երկրների համար»,- ասել է նա։
ՌԴ-ն եւ Թուրքիան վստահ են, որ պետք է շարունակել պայքարը ահաբեկիչների դեմ, այդ թվում՝ Իդլիբում՝ հավելել է Պուտինը։ Նա նշել է, որ Թուրքիան շատ բան է անում սիրիական Իդլիբից եկող ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու համար։