News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին պաշտոնապես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել։

Գուայդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հայտարարել Թրամփի վարչակազմի հայտարարությունից մի քանի րոպե առաջ՝ հայտնում է Fox News-ը։

«Վենեսուելայի ժողովուրդը համարձակորեն հանդես եկավ Մադուրոյի եւ նրա ռեժիմի դեմ եւ պահանջեց ազատություն ու օրենքի գերակայություն»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ելույթ ունենալով հազարավոր վենեսուելացիների առջեւ, 35-ամյա Գուայդոն հայտարարել էր, որ երկիրը դիկտատուրա է ապրում եւ խոստացել էր պաշտոնապես իր վրա վերցնել «ազգային գործադիր մարմնի՝ Վենեսուելայի նախագահի պարտականությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ