News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու լիազորություններ չունի, Միացյալ Նահանգները մտադիր է այս լատինաամերիկյան երկրի հետ կապ պահպանել Խուան Գուայդոյի միջոցով, որն իրեն հռչակել է ժամանակավոր «նախագահ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանում է եւ Վենեսուելայի հետ մեր հարաբերությունները կվարի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի կառավարության միջոցով, որը խնդրել է մեր առաքելությանը Վենեսուելայում մնալ: Միացյալ Նահանգները չի ճանաչում Մադուրոյի ռեժիմը որպես Վենեսուելայի կառավարություն: Համապատասխանաբար՝ Միացյալ Նահանգները չի կարծում, որ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավաբանական լիազորություններ ունի Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ մեր դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու»,- ասել է Պոմպեոն, որի խոսքը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի պատասխանատվության ենթարկելու ցանկացածին, ով կսպառնա Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ