News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի իր գործընկերոջը` Նիկոլաս Մադուրոյին` Լատինական Ամերիկայի երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, փոխանցում է Gazeta-ն:

Նրա խոսքերով, Էրդողանը կապվել է Վենեսուելայի ղեկավարի հետ եւ հայտնել իր աջակցությունը:

«Իմ եղբայր Մադուրո, Մենք քեզ հետ ենք, պի՛նդ կաց», - մեջբերել է Էրդողանին Կալինը:

Նա նաեւ ավելացրել է, որ Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը՝ հեղաշրջման միջոցով իշխանությունը բռնագրավելու ցանկացած փորձի մերժման հարցում:

Ավելի վաղ, մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը եւ Կանադան, ճանաչեցին Գուայդոին որպես Վենեսուելայի նախագահ: Իր հերթին, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վենեսուելայում տեղի է ունենում «իշխանության փոփոխության ձեռքի ռեժիմ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ