Հինգշաբթի՝ հունվարի 24-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները սկսել են նվազել: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,36 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 52,43 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով նվազել են 0,34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,93 դոլարի, փոխանցում է RT-ն: