News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն քննարկում է պաշտոնից  հեռանալու եւ Կանզաս նահանգից Կոնգրեսի Վերին պալատի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News- ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրան խնդրել են մեկնաբանել CNN-ի կիրակի տարածած այն տեղեկությունը, թե արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը քննարկում է կուսակցության անդամների առաջարկը՝ առաջադրել իր թեկնածությունը Կոնգրեսի վերին պալատում՝ Կանզաս նահանգի սենատորի տեղի համար, որը Պետեր Ռոբերտսից հետո թափուր  է մնացել: «Շատերն են ինձ հետ զրուցել եւ առաջարկել նման ընտրություն կատարել: Ես նրանց հասկացրի, որ լիովին ծանրաբեռնված եմ որպես պետքարտուղար, եւ մտադիր եմ շարունակել կատարել իմ պարտականությունները, քանի դեռ նախագահ Թրամփը դրա կարիքն ունի», - պատասխանել է Պոմպեոն:

Նրան տվել են հստակեցնող հարց՝ արդյոք նա միտք ունի ընդհանրապես փոխել իր աշխատանքի ոլորտը: «Ամեն օր փորձում եմ համապատասխանել նախագահի սպասելիքներին եւ պահպանել Ամերիկան՝ ամբողջականության եւ անվտանգության առումով։  Սա միակ բանն է, որի վրա ես կենտրոնացած եմ», - հայտարարել է պետքարտուղարը:

Ինչպես պնդում է CNN-ը, Պոմպեոն «կենտրոնացած է պետքարտուղարի աշխատանքի վրա, բայց դրա հետ մեկտեղ նա լսում է այն մարդկանց, ովքեր խորհուրդ են տալիս նրան առաջադրել իր թեկնածությունը որպես Կանզասից սենատոր: Այդ նահանգից սենատոր Պետեր Ռոբերտսն այս ամսվա սկզբին հայտարարել  էր, որ չի պատրաստվում վերընտրվել 2020-ի. ընտրություններում, ուստի նրա տեղը թափուր կլինի: Ինչպես հեռուստաընկերության աղբյուրն է պարզաբանում, Կոնգրեսի վերին պալատի հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքոնելը անձամբ է համոզում Պոմպեոյին՝ նման քայլի գնալ:

Մինչ ԿՀՎ-ի տնօրեն նշանակվելը, այնուհետեւ՝ պետքարտուղար, Պոմպեոն երեք ժամկետով աշխատել է որպես Կանզասից Ներկայացուցիչների պալատի անդամ: Նա ղեկավարել է ԱՄՆ արտգործգերատեսչությունը 2018 թվականի ապրիլի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ