News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի Press-TV-ի լրագրող Մարզիե Հաշեմին, ում ավելի վաղ ԱՄՆ-ում ձերբակալել էին, ազատ է արձակվել: Հինգշաբթի հեռուստաալիքն այս մասին հայտնել է իր կայքում՝ վկայակոչելով Հաշեմիի ընտանիքի անդամներից մեկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:

Հաշեմին անցյալ շաբաթ ձերբակալվել էր Սենթ Լուիսում (Միսուրի նահանգ), որտեղ մասնակցում էր ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության հասարակական շարժման մասին փաստագրական ֆիլմի նկարահանումներին: Հունվարի 18-ին տարածված Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանի փաստաթղթում նշված էր, որ նա անմիջապես կազատվի երդվյալների ժյուրի առջեւ կանգնելուց հետո:

Փաստաթղթում պնդում կար նաեւ, որ Հաշեմիին ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, նա հսկողության տակ է վերցվել որպես վկա, որը կարեւոր տեղեկություններ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ