News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախյան գոյամարտում եւ հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ մասնակցել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու եւ մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու Սփյուռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ հարգանք վայելող դաշնակցական Ընկերներիս հետ:

Նախ ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցության ունեցած մոտ 130 տարիների գործունեությունը խիստ շաղկապված է հայ ժողովրդի պատմության հետ: Ֆիդայական շարժման, Առաջին Հանրապետության հռչակման, Սփյուռքում հայապահպանության եւ Հայ Դատի խնդիրների, ի վերջո Արցախյան գոյամարտում եւ հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը:

Բայց այս ամենով հանդերձ՝ ես առավելապես կցանկանայի ընդգծել իմ վարչապետության 10 տարիների ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամենուր՝ Ավստրիալիայում, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Ամերիկյան մայրցամաքի երկրներում, ի դեմս Դաշնակցության ներկայացուցիչների` տեսել եմ հայության համար եւ հանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը:

Համոզված եմ` Դաշնակցության հետ միասին Հայ Դատի վերջնահաղթանակի, ազատ, անկախ ու հզոր Հայաստանի եւ Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ