News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ձմեռային  նստաշրջանի լիագումար նիստում  Միքայել Մելքումյանը` Եվրոպական պահպանողականների խմբի  անունից  խոսել է աշխատանքային խտրականության ժամանակակից հիմնախնդիրների մասին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Հաշմանդամություն ունեցեղ մեր համաքաղաքացիների խնդիրները մեր եւ մեր ամբողջ հասարակության խնդիրներն են: Այն երկրներում, որտեղ առավել ամբողջական են լուծվում նրանց խնդիրներն, այնտեղ էլ ավելի մեղմ են  հասարակական եւ սոցիալական լարվածությունները, հասրակությունն ավելի առողջ է:

Միաժամանակ ակնհայտ է, որ իշխանությունները պետք է օրենքով սահմանված պարտավորություններ ստանձնեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, առողջապահական եւ աշխատանքային համարժեք պայմանների ապահովման համար:

Հե՞շտ գործ է, արդյոք,  դա, թե ոչ: Կարծում եմ հեշտ չէ, բայց անպայման դրանց լուծումները պետք է գտնել:

Աշխարհի տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց տեսակարար կշիռը կարող է տատանվել 6-7% -ից մինչեւ 14-15% կախված, թե ինչ մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով են գնահատում հաշմանդամությունը եւ կամ անձանց կարողությունների սահմանափակությունը:

Մեկ բան ակնհայտ է , որ այս ոլորտում ունենք երկու կարեւորագույն  կետերի արձանագրում, նախ աբիլիտիզացիա, այսինքն այն, որ հիմնական հաշմանդամություն ձեռք բերման պահին նախ պետությունն արագ արձագանքի, եւ երկրորդ ամեն ինչ անի, որպեսզի հաղթահարվի հաշմանդամությունը:

Ինչո՞ւ, որովհետեւ նախ թանկ է յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը,  եւ երկրորդ հետագայում պետությունը վճարելու է տասնապատիկ ավելի սահմանփակ կարողություններով մարդկանց ինտեգրելու հասարակություն:

Երկրորդ խնդիրն այն է, որ արդեն իսկ անձը հստակ սահմանափակ կարողություններով է, ապա գալիս է ռեաբիլիտացիա, այսինքն մարդու համար՝ պայմաններ են ձեւավորվում աշխատանքով եւ այլ անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի  հարցը առաջարկվում է լուծել համապատասխան հարկային արտոնություններով: Արդեն իսկ օրենքով գործատուները պետք է համապատասխան քվոտաներով աշխատանքի տեղավորեն մեր համաքաղաքացիներին  եւ ստեղծեն հստակ աշխատանքային պայմաններ նրանց համար:  Պետք է լինի կոմպռոմիս պետության, ձեռնարկատերերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ:

Այս իրավիճակում մի կողմից պետության հոգսը կթեթեւանա, մյուս կողմից  մարդիկ իրենց լիարժեք ինտեգրված կզգան հասարակությունում, եւ երկրորդ ակնհայտ է, որ սահմանափակ կարողություններով մարդն անելու է անհնարինը՝ պահպանելու աշխատատեղը լավ աշխատելու միջոցով:

Մենք բոլորս հստակ պետք է  մեկ բան  արձանագրենք. մարդու կյանքի հիմնական իմաստը երջանիկ լինելն է, իսկ երջանիկ պետք է լինեն բոլորը՝ անկախ իրենց գույքային, կրթական եւ այլ ցենզերից:

Երբ որ մենք ժամանակակից աշխարհում  ականատես ենք լինում տարբեր միգրացիոն երեւույթների, զարմանում ենք, թե ինչու± են մարդիկ լքում իրենց օթեւանները: Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ սոցիալական խնդիրներին զուգահեռ առկա է մեկ այլ կարեւոր եւ բարդ խնդիր՝ դա արդարության դեֆիցիտն է:

Մարդիկ հիմնականում ուզում են ապրել իրենց հայրենիքում. դա անժխտելի ցանկություն է, եթե նրանք լքում են ուրեմն ստիպված են:

Եկեք օգնենք մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք, որովհետեւ ցավոք սրտի ես նայել եմ նաեւ հաշմանդամ աձանց միգրացիայի ցուցանիշները, դրանք վերջին 10 տարում կտրուկ ավելացել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Բաքուն որոշեց «վախեցնել» ԵԽ-ից դուրս գալով
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական...
Ամենաշատ