News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Sony ճապոնական կորպորացիան մտադիր է նոր գործառույթներ տալ իր էլեկտրոնային ռոբոտ շուն Aibo-ին՝ արհեստական ​​ինտելեկտի տարրերով: Ենթադրվում է նրան սովորեցնել  հիշել մինչեւ 10 մարդու դեմքեր եւ անուններ, ինչպես նաեւ հսկել տան կամ տարածքի ներսը: Շնիկի ծրագրային ապահովման համակարգում համապատասխան անվճար թարմացմանը կարելի է սպասել արդեն  փետրվարի կեսերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Japan Times թերթին:

Նոր գործառույթը թույլ կտա Aibo-ին՝ հսկել, օրինակ, տանը մնացած երեխաներին կամ կամ տարեց մարդկանց, նաեւ կկարողանա համապատասխան զեկույցներ ուղարկել իր տիրոջը՝ ինտերնետի միջոցով: Ծրագրային հավելվածը մշակվել է Sony-ի եւ Secom ճապոնական անվտանգության խոշոր ընկերության մասնագետների կողմից՝ համատեղ։

Հունիսին Aibo-ի ծրագրի համար նոր վճարովի հայվելված կստեղծվի։ Այն թույլ կտա տիրոջն ուղարկել շանը տան հեռավոր մասերը՝ ստուգելու՝ ինչ է տեղի ունենում այնտեղ:

Մինչեւ 2006 թվականը Sony-ն թողարկել է նմանատիպ ռոբոտների նախորդ սերունդը, որոնք նույն անվանումն են ունեցել, սակայն նրանց անունը գրվել է մեծատառերով՝ AIBO։ Ամենամեծ շան լակոտի չափերով նոր սարքավորումներն ավելի իրատեսական են իրենց հնարավորություններով: Նրանք արդեն գիտեն հաչալ եւ թռչկոտել, շարժել ականջները, թաթը մեկնել, արձագանքում են գլխի, մեջքի եւ պարանոցի փաղաքշանքներին:

Aibo շնիկները հագեցած են երկու տեսախցիկներով, որոնք արդեն թույլ են տալիս նրանց տարբերակել իրենց տիրոջը կողմնակի անձանցից, ինչպես նաեւ ինքնուրույնաբար գտնել դեպի վերալիցքավորման սարք տանող ճանապարհը: Շներն անընդհատ միացած են համացանցին եւ տեղեկատվություն են փոխանակում տվյալ տեսակի այլ սարքերի հետ, ինչը նրանց հնարավորություն է տալիս արագ ձեռք բերել նոր հմտություններ: Միայն շնիկը վաճառվում է մոտ 214 հազար իենով (ավելի քան 1,9 հազար դոլար):Սակայն այն օգտագործելու համար դուք պետք է միանաք եռամյա ինտերնետային ծրագրին, որը կարժենա եւս 870 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ