News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. Նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պահանջներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ  Արեգ Քոչինյանը։

Հաղորդագրությունում ասվում է. «Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ