News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բիզնես Արմենիան գործարկել է «մեկ պատուհան» սպասարկման համակարգը, որը գործարարներին համապարփակ ծառայություններ է տրամադրում կապված արտահանումների եւ օտարերկրյա ներդրումների հետ։ «Մեկ պատուհան» համակարգին կարելի է միանալ հայաստանյան ցանցերից՝ 8988 կարճ համարով, աշխարհի ցանկացած ցանցից՝ +374 11 597 888 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով։

«Հայաստանի ներդրումային եւ արտահանման միասնական հարթակը լինելու կարեւորագույն նախապայմաններից մեկը Բիզնես Արմենիայի հասանելիությունն է, որպեսզի գործարարներն իմանան, թե խնդիրների կամ առաջարկների դեպքում ում դիմեն։ Այդ նպատակով ենք հիմնել «մեկ պատուհան» ծառայությունը, որն էապես հեշտացնում է հիմնադրամի հետ կապվելու եւ գործն առաջ մղելու պրոցեսը»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը։

«Մեկ պատուհան» համակարգի ծառայություններն ընդգրկում են զանգերի սպասարկում, նախնական տեղեկատվության տրամադրում, ուղղորդում, տեղեկատվության մշակում, որին հետեւում է Բիզնես Արմենիայի մասնագետների հասցեական աշխատանքը բոլոր այն դեպքերում, երբ գործարարների ծրագրերը, հարցերը, խնդիրներն ու առաջարկները համապատասխանում են հիմնադրամի մանդատին։ «Մեկ պատուհան» հեռախոսային համակարգը միաժամանակ հասանելի է 2 գծով։

Գործում է նաեւ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (CRM): «Մեկ պատուհանի» ներդրմամբ ընդլայնվում են նաեւ տնտեսության ճյուղերը, որտեղ Բիզնես Արմենիան աջակցություն կտրամադրի գործարարներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
Ամենաշատ