News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգեւատրումների վերաբերյալ երեկ մամուլում շրջանառվող լուրերի մասին պարզաբանում է ներկայացրել:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են եւ բացահայտ սուտ են:

Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգեւատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետեւապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ նման պարգեւատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ  մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման եւ գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել:

Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգեւատրումների ընդհանուր թվային պատկերը եւ այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ը, ի տարբերություն մյուս պետական մարմինների,  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ եւ պարգեւատրումներ տրամադրելու, որովհետեւ, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով եւ դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների եւ պարգեւատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:

Մյուս կողմից, հարկ  է ընդգծել, որ, օրինակ՝ 2019-ին այդքան մեծ պարգեւատրման չափեր սահմանված չեն: Թեեւ, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով եւ հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով եւ իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգեւատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել:

Հետեւաբար 2018թ. ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգեւատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգեւատրումներից:

Ընդ որում, պարգեւատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային եւ մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում պարգեւատրումների եւ ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության եւ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

Հետեւապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգեւատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»:

Նշենք, որ Yerevan.today կայքի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեկտեմբերին յոթանիշ աշխատավարձ եւ պարգեւատրումներ են ստացել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ 8 մլն 55 հազար դրամ, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ:

Դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի եւ պարգեւատրման հանրագումարը․ Անանյան

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ