News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինացի ներդրողների հետ։

Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ ներդրողներն ունեն նախարարության լիակատար աջակցությունն այն գործընթացներում, որտեղ կզգան պետության օժանդակության կարիքը։ Նախարարը ներկայացրել է նաեւ ներդրումային ծրագրերի համար պետության աջակցության գործիքակազմը եւ դրա կիրառման ձեւերը։

«Xinjiang Zheng Yi Agriculture Science  and Technology CO» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Լի Սյենմինը նախարարի ուշադրությանն է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին։

«Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն  Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման եւ ավտոբուսների ներկրման ծրագիրը։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին եւ քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաեւ հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգեւորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ