News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը իր պաշտոնավարման 100 օրը բնութագրելիս նշում է՝ ճաշակել է ե՛ւ քեն, ե՛ւ ոխ»։

Այսօր՝ հունվարի 24-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս Մեսչյանն ասաց, որ մոտավորապես 170 շինարարության թույլատվություն է տրվել, 20-22 քանդման թույլատվություններ կան։

«Սա նշանակում է, որ Երեւանում շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի, հատկապես բնակելի ոլորտում»,–կարծիք հայտնեց նա։ 

Երեւանի գլխավոր ճարտարապետը շեշտեց՝ բավականին լուրջ ծրագիր կա մունիցիպալ շինարարության հետ կապված, առանձնապես վթարային շենքերում բնակվող մարդկանց տեղափոխելու հարցերում. «Գտել ենք մի քանի հետաքրքիր տարբերակ, մենք կկարողանանք Աջափնյակում այդ խնդրի լուծումը գտնել, ընդ որում խոսքը մի քանի տարվա կտրվածքի մասին չէ, այլ հնարավոր է մոտակա ամիսներին էլ սկսվի այդ գործընթացը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ