News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում հաստատեց ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը:

Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված է, որ ՀՀ կառավարությունն է սահմանում պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանվեն ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը:

«Նախագծով առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ oգնությունների, սոցիալական նպաստի չափերն առանց նշելու 2019թ., դրանք նույնն են մնում, իսկ ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն ըuտ uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հատկացումները նախատեսվում են հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների համար հատկացված միջոցները (նորմը սահմանված է ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման 8-րդ հավելվածի 3-րդ կետով)»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 26 799 է, իսկ երեխա ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 73 101 է: 2019 թվականի համար 37,7 մլրդ դրամի նպաստ է նախատեսվել:

Մասնավորապես, սահմանվել է, որ 2019 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր է: Ընտանեկան նպաստի բազային մասը 18 000 դրամ է:

Յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 5500 դրամ է:

Չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ է:

Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6000 դրամ է:

Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է:

Ինչ վերաբերում է միանվագ հրատապ oգնությունների չափերին, ապա երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ է, երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ, եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ