News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դաժանորեն սպանված 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենան, անհրաժեշտ է համարում իր եղբոր սպանողի հոգեբուժական հետազոտությունը: Նա այս մասին հայտարարեց հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:

1996 թվականին Մհեր Ենոքյանն ու իր համախոհը դաժանաբար սպանեցին Երեւանի պետական ​​բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովին: Դատարանի կողմից  մահվան դատապարտված (փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ) Ենոքյանը տարիներ անց սկսեց հայտարարել իր անմեղության մասին եւ պահանջեց, որ իրեն ազատ արձակեն։ Այս հարցում նրան ակտիվորեն օգնում էր նրա կինը` նախկին լրագրող եւ այժմ բարձրաստիճան պաշտոնյա Զարուհի Մեջլումյանը: Որոշ ժամանակ առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Ենոքյանին շուտով ներում է շնորհվելու եւ նա ազատ է արձակվելու: Արդարադատության նախարարությունը հրաժարվում է պատասխանել տուժած կողմի եւ լրատվամիջոցների հարցերին: Նմանապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձեւով չի արձագանքում  սպանվածի հոր կողմից անձնական հանդիպման խնդրանքին:

 «Մենք նրան չենք ներում: Եվ ցանկացած մեկը, ով խոսում է ներման մասին, թող իրեն մեր  տեղը դնի: Այո, մայրը կարող է ներել իր երեխայի սպանողին, որն, ասենք, վթարի է նրան ենթարկել։ Բայց երիտասարդ տղայի դաժան սպանություն էր տեղի ունեցել: Մենք պահանջում ենք, որ երկրի ղեկավարությունը լսի մեզ եւ ներկայացնի իր դիրքորոշումը: Մհեր Ենոքյանը չի զղջացել եւ չի զղջալու», -հայտարարել է Ելենա Աղաջանովան` ընդգծելով, որ մարդասպանին որպես ռեժիմի զոհ ներկայացնելու փորձերն անհիմն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ